ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը պաշտոնապես հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցչի նշանակման մասին

Թրամփը պաշտոնապես հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցչի նշանակման մասին
24.11.2016 | 11:58

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ կլինի Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին:

Հանրապետականի անցումային վարչակազմը իր պաշտոնական կայքում գրել է. «Նահանգապետ Հեյլին մարդկանց միավորելու փորձ ունի, անկախ ծագումից կամ կուսակցական պատկանելությունից առաջ շարժվելու համար»:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ